Ո՞ւմ ձեռնտու չէ Վանաձորի քիմկոմբինատի գործարկումը (տեսանյութ)
2015թ պետբյուջեի նախագծով 1,1 մլդ դրամ է նախատեսվում գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման համար։ Ընթացիկ տարվա համեմատ այն աճել է 228 մլն դրամով։ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հիշեցնում է՝ այդ գումարը ուղղվելու է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը եւ Վրաստանից պարարտանյութի ներմուծմանը։ Ամեն տարի Վրաստանից Հայաստանը ներմուծում է 8400 տոննայից ավելի ազոտական կալիական պարարտանյութ։ Ըստ պարոն Սաֆարյանի՝ այդ գումարը կարելի էր ներդնել Վանաձորի քիմիական կոմբինատում՝ ապահովելով տեղական արտադրանք եւ աշխատատեղեր։ Իրենք այս առաջարկը ներկայացրել են Կառավարությանը, բայց մնացել է օդում կախված։ Նույնիսկ եթե պետբյուջեից գյուղատնտեսության ոլորտին հատկացվող գումարն ավելանում է, պարոն Սաֆարյանն այն շատ քիչ է համարում։ Օրինակ՝ Ռուսաստանը իր բյուջեի 12-13 տոկոսն է ուղղում գյուղատնտեսության ոլորտ, Եվրամիությունը՝ 40 տոկոսը։ Ավելի կոնկրետ՝ Ռուսաստանը պետբյուջեից 1 հա տարածքի վրա ներդնում է 400 ռուբլի, իսկ Եվրամիությունը՝ 400 եվրո։ Սրանով է պարոն Սաֆարյանը բացատրում եվրոպական գյուղմթերքի ցածր արժեքը։ « Հայելի» ակումբ հրավիրված մյուս հյուրը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծում է՝ ինչպես նախորդ տարի, այս տարի գյուղատնտեսության ոլորտին հատկացվող գումարները փոշիացվելու են՝ օրինակ՝ Զիմբաբեից խորհրդատու հրավիրելու պատրվակով։ Նրան զարմացնում է նաեւ ԱԻՆ-ին պետբյուջեով հատկացվով գումարների ավելացումը։ Ինչո՞ւ...Տեսանյութում.