Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը Doing Business 2015-ում առաջընթաց է արձանագրել

Տնտեսություն
f9f714b95adbd9a27184c2b95d2a125f

Թողարկվել է Համաշխարհային բանկի կողմից տարեկան իրականացվող Գործարարության նոր զեկույցը: Այն փաստում է, որ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնտեսությունների 85 տոկոսի կողմից իրականացվել է նորմատիվ դաշտի առնվազն մեկ բարեփոխում, որն ուղղված էր 2013-14թթ. տնտեսավարման դյուրացմանը տեղական ձեռնարկատերերի համար: Այս տոկոսային ցուցանիշը ավելի բարձր է, քան մնացած տարածաշրջաններում: Հայաստանը նոր վարկանշային սանդղակում առաջընթաց է արձանագրել: Հայաստանում բիզնես սկսելը դյուրացվել է գրանցմանը հաջորդող ընթացակարգերի կատարելագործման միջոցով: Ստորեւ՝ ԵԿԱ տարածաշրջանային արդյունքների մասին տեղեկացնող մամլո հաղորդագրությունը, որտեղ առկա են նաև տվյալներ Հայաստանի մասին, ինչպես նաև ներկայացվում է տարածաշրջանի հիմնական երկրների մասով տվյալներ պարունակող տեղեկանքը: Տվյալներ և փաստեր Doing Business 2015 (Գործարարություն 2015). Եվրոպա և Կենտրոնական Ասիա  

  • Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 26 տնտեսություններից 22-ում իրականացվել է նորմատիվ դաշտի առնվազն մեկ բարեփոխում, որը մեկամյա (2013թ. հունիսի 1-ից մինչև 2014թ. հունիսի 1-ը) ժամանակահատվածում ուղղված էր բիզնես վարելու դյուրացմանը, ընդ որում ընդհանուր առմամբ իրականացվել է 44 բարեփոխում[1]:
  • 2005թ. ի վեր տարածաշրջանի բոլոր տնտեսություններում իրականացվել են բիզնեսի կարգավորմանն ուղղված բարեփոխումներ այն ոլորտներում, որոնք գնահատվում են Doing Business զեկույցի շրջանակում: Միասին վերցված 26 տնտեսությունների կողմից կատարվել է 521 բարեփոխում, այսինքն` մեկ տնտեսության հաշվով միջինը 20 բարեփոխում[2]: Այս ժամանակահատվածում տարածաշրջանում ամենամեծ թվով բարեփոխումներ իրականացվել են Վրաստանի կողմից:
  • Տարածաշրջանում բիզնես վարելու ամենաբարձր վարկանիշն ունի Վրաստանը, որն աշխարհում 189 տնտեսությունների շարքում 15-րդն է: Այս տարի Ադրբեջանը ևս տեղ է գտել ամենաշատ բարեփոխումներ կատարողների վերին տասնյակում: Վերջինս դյուրացրել է բիզնես սկսելը՝ կրճատելով առցանց հարկային գրանցման համար էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար նախատեսված ժամկետը: Հայաստանում բիզնես սկսելը դյուրացվել է գրանցմանն հաջորդող ընթացակարգերի կատարելագործման միջոցով:
  • Այս տարի առաջին անգամ Doing Business-ի շրջանակում հավաքվել են տվյալներ 100 միլիոնից ավել բնակչություն ունեցող 11 տնտեսությունների երկրորդ քաղաքների վերաբերյալ: Ռուսաստանի Դաշնության մասով զեկույցը ներկայումս վերլուծում է բիզնեսը կարգավորող դաշտը թե՛ Մոսկվայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում:
Հայաստան Հայաստանում դյուրացվել է բիզնես սկսելը՝ գրանցմանն հաջորդող ընթացակարգերի կատարելագործման միջոցով: Բիզնեսի կարգավորման բարեփոխումների ուղղությունները. բիզնես սկսել Doing Business 2015. բիզնես վարելու դյուրինության վարկանիշ՝ 45 Doing Business 2014. բիզնես վարելու դյուրինության հետհաշվարկված վարկանիշ՝ 49 Doing Business 2015. դիրքը սահմանային միավորի առնչությամբ՝ 70.6 Doing Business 2014. հետհաշվարկված դիրքը սահմանային միավորի առնչությամբ՝ 69.3; բարելավում՝ 1.3   Ադրբեջան Ադրբեջանը դյուրացրել է բիզնես սկսելը՝ կրճատելով այն ժամանակը, որ անհրաժեշտ է առցանց հարկային գրանցման համար էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար: Գրավադրված չլինելու մասին տեղեկանք ձեռք բերելու առցանց ընթացակարգի ներդրման միջոցով դյուրացվել է գույքի փոխանցումը: Ադրբեջանը նաև դյուրացրել է ընկերությունների կողմից հարկերի վճարումը՝ ներդնելով հայտարարագրման ու սոցիալական ապահովագրության վճարները կատարելու էլեկտրոնային համակարգ: Բիզնեսի կարգավորման բարեփոխումների ուղղությունները. բիզնես սկսել, գույքի գրանցում, հարկերի վճարում Doing Business 2015.բիզնես վարելու դյուրինության վարկանիշ՝ 80 Doing Business 2014. բիզնես վարելու դյուրինության հետհաշվարկված վարկանիշ՝ 88 Doing Business 2015. դիրքը սահմանային միավորի առնչությամբ՝ 64.1 Doing Business 2014. հետհաշվարկված դիրքը սահմանային միավորի առնչությամբ՝ 62.0, բարելավում՝ 2.1 Բելառուս Բելոռուսիան ընկերությունների համար դյուրացրել է հարկերի վճարումը՝ հայտարարագրման ու աշխատանքային պատահարների պարտադիր ապահովագրության վճարների էլեկտրոնային համակարգի ներդրման և կորպորատիվ եկամտահարկի ու ավելացված արժեքի հարկի հայտարարագրման պարզեցման միջոցով: Մյուս կողմից` Բելոռուսիան բարձրացրել է բնապահպանական հարկի դրույքաչափը և անհուսալի պարտքերը չեն նվազեցվում կորպորատիվ եկամտահարկի հարկման բազայից: Բիզնեսի կարգավորման բարեփոխումների ուղղությունները. հարկերի վճարում Doing Business 2015.բիզնես վարելու դյուրինության վարկանիշ՝ 57 Doing Business 2014. բիզնես վարելու դյուրինության հետհաշվարկված վարկանիշ՝ 57 Doing Business 2015. դիրքը սահմանային միավորի առնչությամբ՝ 68.3 Doing Business 2014. հետհաշվարկված դիրքը սահմանային միավորի առնչությամբ՝ 67.1; բարելավում՝ 1.2 Վրաստան Doing Business 2015.բիզնես վարելու դյուրինության վարկանիշ՝ 15 Doing Business 2014. բիզնես վարելու դյուրինության հետհաշվարկված վարկանիշ՝ 14 Doing Business 2015. դիրքը սահմանային միավորի առնչությամբ՝ 79.5 Doing Business 2014. հետհաշվարկված դիրքը սահմանային միավորի առնչությամբ՝ 79.6; բարելավում՝ −0.2   Ղազախստան Ղազախստանը դյուրացրել է գույքի գրանցումը՝ սահմանելով արդյունավետ ժամկետային սահմանափակումներ ու արագացված ընթացակարգ: Հեշտացվել է նաև միջսահմանային առևտուրը, բացելով նոր սահմանային անցակետ ու երկաթուղագիծ, ինչն օգնեց կրճատել խցանումները Չինաստանի հետ սահմանին: Բացի այդ, Ղազախստանը հեշտացրեց պայմանագրերի կատարումը՝ ներդնելով դատական ոլորտի գործածողների համար նախատեսված էլեկտրոնային համակարգ: Ավելին, Ղազախստանը դյուրացրել է սնանկության լուծման հարցը՝ հստակեցնելով ու պարզեցնելով լուծարման ու վերակազմավորման մասին դրույթները, ներդնելով պարտատերերի/կրեդիտորների ժողովի գաղափարը, մեծացնելով կրեդիտորների իրավունքները սնանկության գործընթացում, թույլատրվելով բնաիրային վճարումների կատարումը գրավային ապահովություն ունեցող կրեդիտորներին և հստակեցնելով կրեդիտորների կողմից հայցադիմումների ներկայացման գործընթացը: Մյուս կողմից՝ Ղազախստանը բարդացրել է ընկերությունների կողմից հարկերի վճարումը՝ ներդնելով Ձեռնարկատերերի ազգային պալատին կատարվող պարտադիր վճարը և ավելացնելով տրանսպորտային միջոցների ու բնապահպանական հարկերը: Բիզնեսի կարգավորման բարեփոխումների ուղղությունները. գույքի գրանցում, միջսահմանային առևտուր, պայմանագրերի կատարում, սնանկության լուծում, հարկերի վճարում (բարդացվել է) Doing Business 2015.բիզնես վարելու դյուրինության վարկանիշ՝ 77 Doing Business 2014. բիզնես վարելու դյուրինության հետհաշվարկված վարկանիշ՝ 76 Doing Business 2015. դիրքը սահմանային միավորի առնչությամբ՝ 64.6 Doing Business 2014. հետհաշվարկված դիրքը սահմանային միավորի առնչությամբ՝ 63.6; բարելավում՝ 1.0 Ռուսաստանի Դաշնություն Ռուսաստանի Դաշնությունը դյուրացրել է բիզնես սկսելը՝ վերացնելով նախքան ընկերության գրանցումը կանոնադրական կապիտալն ավանդադրելու, ինչպես նաև բանկային հաշվի բացման մասին հարկային մարմնին տեղեկացնելու մասին պահանջները: Այս բարեփոխումը կիրառելի է թե՛ Մոսկվայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում: Բացի այդ, հեշտացվել է գույքի փոխանցումը՝ վերացնելով նոտարական հաստատման պահանջը և գույքի գրանցումն ավարտին հասցնելու համար սահմանելով սեղմ ժամկետներ: Սա ևս կիրառելի է թե՛ Մոսկվայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում: Բիզնեսի կարգավորման բարեփոխումների ուղղությունները. բիզնես սկսելը, գույքի գրանցում Doing Business 2015.բիզնես վարելու դյուրինության վարկանիշ՝ 62 Doing Business 2014. բիզնես վարելու դյուրինության հետհաշվարկված վարկանիշ՝ 64 Doing Business 2015. դիրքը սահմանային միավորի առնչությամբ՝ 66.7 Doing Business 2014. հետհաշվարկված դիրքը սահմանային միավորի առնչությամբ՝ 65.0; բարելավում՝ 1.6