Հրայր Թովմասյանը մոռացե՞լ էր, որ այլեւս նախարար չէ (տեսանյութ)
ԱԺ իրավաբանական վարչության չափը, մասնագիտական պատրաստվածությունն ակնհայտորեն զիջում է կառավարության ռեսուրսին: Այսօր ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հարց ուղղելով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին, նկատեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ պատգամավորը քաղաքական մարդ է, քաղաքական որոշում է կայացնում, ու սխալ է այն մոտեցումը, թե պատգամավորն ինքը թող օրենք գրի: Հրայր Թովմասյանն արձագանքեց՝ ասելով. «Ես հասկանում եմ, որ պատգամավորի մեկ օգնականը չի կարող ամբողջական խորհրդատվություն տալ: Սակայն խորհրդարանի աշխատակազմի իրավաբանական եւ տնտեսական վարչության ռեսուրսն էլ լավ չենք օգտագործել: Ես ինքս պատրաստ եմ իմ հնարավորությունների սահմաններում օգնել` հաշվի առնելով նաեւ իմ մասնագիտությունը»: Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ պարոն Թովմասյանն այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավարն է, այլ ոչ թե Արդարադատության նախարար. «Դուք մեր շահերը պետք է պաշտպանեք. Արդարադատության նախարարության մասով պարոն Մանուկյանը թող մտահոգվի»: «Դե, հորանց տուն է»,- կատակեց Հրայր Թովմասյանը: