2015-ին կդիտվի գնաճային միջավայրի որոշակի ընդլայնում
«ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ԱԺ-ում այսօր ներկայացրել է բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ըստ եզրակացության` 2014 թ.-ի ընթացքում 12-ամսյա գնաճը աստիճանաբար նվազել է: Պարոն Ջավադյանը նշել է, որ շարունակելով պահպանել պարտքի կայունության ապահովմանը նպաստող բյուջեի պակասուրդի մակարդակը, 2015 թ.-ի համար նախատեսվում է բյուջեի պակասուրդը հասցնել ՀՆԱ-ի 2.34 տոկոսի սահմաններում: 2015 թ.-ի ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացման արդյունքում կդիտվի գնաճային միջավայրի որոշակի ընդլայնում՝ պայմանավորված մի կողմից համախառն պահանջարկի վրա պետական սպառման ընդլայնող ազդեցությամբ, եւ մյուս կողմից՝ 2014 թ.-ի հուլիսից պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ: ԿԲ նախագահը ներկայացրել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի 2014 թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումներրի նախագիծը: Ապարատի պահպանման ծախսերը կկազմեն 6,299,948.0 հազար ՀՀ դրամ: ԱԺ