Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ են պայմանավորվել երեկ Փարիզում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
paris1

Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի ունեցած Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն է, որ կողմերը ավելի կոնկրետ են խոսել ղարաբաղադրբեջանական սահմանի լարվածության մասին։ Այս մասին կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մինասյանը. «Նույնիսկ որոշ առաջխաղացում է ձեռք բերվել շփման գծում վստահության մեխանիզմների եւ լարվածության մեղմացման հարցերի շուրջ»։ Քաղաքագետը հիշեցրել է, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության ու նախագահի մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն, հայկական կողմն ավելի հստակ է խոսում շփման գոտում վստահության մեխանիզմների ու լարվածության մեղմացման հարցերի վերաբերյալ. «Արդյո՞ք Ադրբեջանը կարող է պահպանել այդ հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ չեմ կարող ասել»,- ասաց Սերգեյ Մինասյանը։ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենի կարծիքով՝ հանդիպումներն առաջիկա ամիսներին կապահովեն շփման գոտու խաղաղությունը, իսկ լայնամասշտաբ կարգավորման մասին խոսք չի գնում: Բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցությանը կլինի միայն այն ժամանակ, երբ ընդունվեն հիմնարար սկզբունքները, սկսվեն իրական բանակցությունները. «Այդ պահին ղարաբաղյան կողմը որպես գլխավոր տուժող կողմ պետք է ներգրավված լինի: Այդ հանգամանքն այն գլխավոր խոչընդոտներից մեկն է, որ Ադրբեջանին ստիպում է հրաժարվել ընդունել հիմնարար սկզբունքները»: