Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է Հայաստանում անշարժ գույքի գին սահմանում (տեսանյութ)

Տնտեսություն
ef1ec9aea1db3ee3c361cca54101e7d2

«Վաճառվում է» ցուցանակը այսօր Հայաստանում կարելի հանդիպել գրեթե ամեն քայլափոխի։ Սակայն այն շինության վրա կարող է մնալ ամիսներով։ Այս ամենը նշանակում է, որ անշարժ գույք վաճառողները շատացել են, իսկ գնորդները, հակառակը, նվազել։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները նույնպես ցույց են տալիս առքուվաճառքի ծավալները նվազել են։ 2014 թվականի սեպտեմբերին, օգոստոսի հետ համեմատ, բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 13,5 տոկոսով, իսկ անցած տարվա սեպտեմբերի համեմատ՝ 3,4 տոկոսով։ Ըստ տնտեսագետ Բագրատ Ասատրյանի՝ մոտ 800,000 տուն-տնտեսություն կա Հայաստանում։ Գործարքների թիվը չնչին է սրա համեմատ։ Գործարքների այսպիսի նվազումից հետո, շուկայի կանոնների համաձայն, բնակարանների գները պետք է իջնեին, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Պատճառը ոլորտի բարձիթողի վիճակն է։ «Տնտեսական գործոնը շատ ցածր է։ Հիմնականում դա ի՞նչ միջոցներով է կառուցված՝ ոչ մաքուր փողերով, հարկերից խուսափած փողերն են այս շուկայում ներկրված, կոռուպցիոն հատվածը մեծ է, եւ այստեղ պահանջարկ- առաջարկը չի գործում։ Մեկը ինչ-որ առիթից օգտվել՝ գույքը իրանովա արել, նա խնդիր չունի, բանկում գումար չպիտի տա, գինը ֆիքսումա, ասումա կվաճառվի, կվաճառվի, չէ՝ թող մնա թոռներիս»,- մեկնաբանում է Բագրատ Ասատրյանը։ Մեկ տարվա կտրվածքով անշարժ գույքի գները, փաստորեն, գրեթե փոփոխության չեն ենթարկվել։ Ոլորտի մասնագետները այստեղ, սակայն, դրական միտում են նկատում։ «Ստաբիլ գները կբերեն նրան, որ շինարարությունը կվերականգնվի, եւ շինինդուստրիան կաշխատի»,- պարզաբանում է Անշարժ գույքի բորսայի նախագահ Արտյոմ Պրիբիլսկին։ Արեւմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի վրա՝ նույնպես Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրենց ազդեցությունը կթողնեն։   Ավելին՝ տեսանյութով