A
A
Ակցիա՝ մայրության նպաստի համար. լուսանկարներ
Ազգային ժողովի շենքի դիմաց մի խումբ մտահոգ քաղաքացիներ այսօր կազմակերպել են բողոքի ակցիա՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի առնչությամբ:
ԱԺ-ում այս պահին տեղի է ունենում լսումներ սույն օրինագծի շուրջ։
Հիշեցնենք, որ կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական եւ հետծննդաբերական փոխհատուցման չափը եւ դրվելու է մայրության նպաստի վերին շեմ: Սույն օրինագիծը խախտում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ եւ միջազգային նորմեր՝ կարծում են բողոքողները։