Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքը հոկտեմբերի 27-ից հետո.1in.am
Հաշվի առնելով 1999թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունների և դրան հաջորդած զարգացումների նկատմամբ ոչ միայն չմարող այլև աճող հետաքրքրությունը, 1in.am-ը կրկին հրապարակում է Հոկտեմբերի 27-ի քրգործով հարցաքննված այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքները: Հ.12 գ.թ. 47-55 ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿԻ ՔՈՉԱՐՅԱՆ 15.05.2000թ. Հայաստանի Հանրապետության նախագահ 17.00.-20.00. քննիչ Մ. Մաթևոսյան գ.թ.47 Առաջարկելով պատմել բոլորը,ինչը որ հայտնի է իրեն դեպքի և գործի հանգամանքների առընչությամբ,Ռ.Ս.Քոչարյանը ցույց տվեց հետևյալը. գ.թ.48 Զոհված տուժողներից Վազգեն Սարգսյանին ճանաչել եմ 1989-90թթ.-ից: Նրա հետ գտնվել եմ ընկերական,բարեկամական հարաբերությունների մեջ: Կարեն Դեմիրճյանին անձնապես ճանաչել եմ 1997թ. ապրիլ-մայիս ամսից,իմ ՀՀ վարչապետ նշանակվելուց մոտ մեկ ամիս անց,Հայաստանի արդյունաբերողների հետ հանդիպման ժամանակ,հարաբերությունները եղել են նորմալ՝հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Յուրի Բախշյանին ճանաչել եմ ավելի վաղ,երբ քաղաքապետի տեղակալն էր,կարծեմ քաղաքապետ Վ.Խաչատրյանի օրօք: Եղել են ջերմ,մոտ հարաբերություններ: Ռուբեն Միրոյանին ճանաչել եմ նրա ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ: Լեոնարդ Պետրոսյանին՝1988թ.-ից,Ղարաբաղից: Արմենակ Արմենակյանին ճանաչել եմ շարժումից,90-ական թվականներից: Հենրիկ Աբրահամյանի հետ չեմ առնչվել: Միքայել Քոթանյանին ճանաչել եմ 97թ.-ից,իմ վարչապետ աշխատելու ժամանակ: Մարմնական վնասվածքներ ստացած տուժողներից Հայկ Նիկողոսյանին ևս այդ ժամանակվանից: Արմեն Խաչատրյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո: Անդրանիկ Մանուկյանին ճանաչել եմ վարչապետ աշխատած ժամանակվանից: Էդմունդ Ծատուրյանի հետ չեմ առնչվել,նրա մասին լսել եմ դեպքի կապակցությամբ: Պավել Դալթախչյանին՝97թ.-ից,երբ դեռ նախարարի տեղակալ էր: Հերմինե Նաղդալյանին ևս ճանաչել եմ 97թ.-ից: Մեղադրյալներից Նաիրի Հունանյանի մասին կարող եմ ասել հետևյալը,դեպքից հետո ԱԺ-ում մեր հանդիպման ժամանակ նա հիշեցրեց ինձ,որ 1988թ. Ստեփանակերտում,ես լինելով Ղարաբաղի Մետաքսի կոմբինատի կուսկոմի քարտուղարը,ընդունել եմ ուսանողների մի խումբ Երևանից,և որ ինքը այդ խմբում էր: Որևէ այլ շփումներ իր հետ չեմ ունեցել: Ալեքսան Հարությունյանի հետ ծանոթացել եմ դեռևս 93թ.-ին, երբ նա աշխատում էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը,իմ Ֆրանսիա կատարած այցելության ժամանակ: Հարություն Հարությունյանին ըստ էության չեմ ճանաչում:Ինձ հիշեցրել են,որ իմ վարչապետ կամ նախագահ աշխատելու ժամանակահատվածում սկաուտական շարժման հետ կապված ինչ-որ ֆորումի ժամանակ ընդունել եմ խմբով,որը ես չեմ բացառում: Նաիրի Բադալյանի մասին լսել եմ ընտրությունների ժամանակ՝ կապված սոցոլոգիական հետազոտությունների հետ,սակայն հանդիպում չի եղել, նրան չեմ ճանաչում: գ.թ.49 Մուշեղ Մովսիսյանին չեմ ճանաչել,նրա անունը առաջին անգամ լսել եմ հոկտեմբերի 27-ի դեպքի կապակցությամբ՝ ձերբակալվելու առիթով: Կարեն Հունանյանի,Վռամ Գալստյանի, Էդուարդ Գրիգորյանի և Դերենիկ Բեջանյանի մասին իմացել եմ դեպքի կապակցությամբ՝որպես տեռորիստական ակտի մասնակիցների: Նրանց, ինչպես նաև մյուս մեղադրյալներին չեմ ճանաչում: Այժմ դեպքի հանգամանքների մասին. 1999թ. հոկտեմբերի 27-ին, իմանալով ԱԺ-ում տեղի ունեցած տեռորիստական ակտի՝ ազգային ողբերգության մասին,անհապաղ ԱԺ-ում և երկրում տիրող իրավիճակի մասին լրացուցիչ ինֆորմացիա ստանալու ուղղությամբ համապատասխան գործողություններ կատարելուց և երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ հանձնարականներ տալուց հետո,մեկնել եմ ԱԺ և տեղում կազմակերպել տեռորիստների հետ բանակցությունների, պատանդների ազատման,հետագա արյունահեղությունների կանխման, տեռորիստների վնասազերծման (զինաթափման) ու հետագա քննության անհրաժեշտություններից ելնելով, նրանց կենդանի պահելու գործողությունները: Առաջադրված հարցերի կապակցությամբ կարող եմ տալ հետևյալ պարզաբանումները. Հարց – ՀՀ ԱԺ ում տեղի ունեցած դեպքի մասին որտ՞եղ և ե՞րբ եք իմացել, ումի՞ց, և ինչպիսի՞ տեղեկություն են Ձեզ հաղորդել: Պատասխան – Ես գտնվում էի նստավայրի կապույտ դահլիճում,ընդունել էի Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանին: Աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանը, բացելով դուռը, ինձ դուրս հրավիրեց ու հայտնեց, որ ԱԺ-ում ինչ որ կրակոցներ են տեղի ունեցել,զանգահարում է,մարդ չի գտնում: Ես ներողություն խնդրելով դեսպանից,ընդունելությունը ընդհատեցի և անմիջապես վերադարձա իմ աշխատասենյակ ու սկսեցի տալ հրահանգներ: Հարց – Այդ կապակցությամբ Ձեր կողմից Ա.Հարությունյանինհրահանգներ տրվե՞լ են,թե ոչ,եթե այո,ապա ինչպիսի՞: Պատասխան – Հանձնարարել եմ ինձ կապել Կ.Դեմիրճյանի հետ,Ներքին Գործերի և Ազգային Անվտանգության նախարարների տեղակալներին հանձնարարել եմ ուժեղացված հսկողության տակ վերցնել հատուկկության օբյեկտները,պարզել ի վերջո ինչ է կատարվում Ազգային Ժողովում և այլն: գ.թ.50 Հարց – Տեռորիստների ինքնության մասին առաջինը ե՞րբ և ումի՞ց եք տեղեկացել, այդ մասին Ա. Հարությունյա՞նն է հայտնել, թե մեկ ուրիշը: Պատասխան -Այդ մասին ինձ առաջինը ասել է Ա.Հարությունյանը, նա հայտնեց,որ իրեն զանգահարել է Հրանտ Մարգարյանը և հայտնել է, որ Նաիրին զանգահարելով իրեն, ասել է իր կատարածի մասին, որ եկեք ու տեր կանգնեք: Ալիկը նաև ասաց,որ Հրանտը հայտնել է նաև,որ նա զանգահարել է ԿԳԲ(ԱԱՆ): Հարց-Նախագահի նստավայրում գտնված ժամանակ Ա. Հարությունյանը հայտնե՞լ է պատգամավոր Մարտուն Մաթևոսյանի միջոցով Ն.Հունանյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցության մասին, թե ոչ, եթե այո, ապա ի՞նչ է հայտնել: Պատասխան – Այո,Ա.Հարությանյանը նաև ինձ զեկուցել է,որ պատգամավոր Մարտուն Մաթևոսյանի նախաձեռնությամբ ինքը կապվել է նրա հետ, Մաթևոսյանը հեռախոսը փոխանցել է Նաիրիին, որն էլ Ալիկին հայտնել է ,որ Վազգեն Սարգսյանին խփել է եւ պահանջել է,որ Նախագահը գա Ազգային Ժողով: Դա կլիներ ժամը 18-ի կողմերը: Հարց – Մինչև ԱԺ շենք մեկնելը Ա.Հարությունյանը ինչպի՞սի վարքագիծ է դրսևորել և որտե՞ղ է գտնվել: Պատասխան – Գտնվել է նստավայրում, գտնվում էր հուզված(ՉջՉՏսվՏՉՈվվօռ) վիճակում,ինչպես բոլորը,որևէ կասկածելի հանգամանք նրա վարքագծում, ինչպես այդ ժամանակ,այնպես էլ հետագայում չեմ նկատել: Հարց – Ե՞րբ և ու՞մ կողմից է որոշվել Ա.Հարությունյանի ԱԺ շենք գնալը, մասնավորապես դա Ա. Հարություննյա՞նի ցանկությունն ու նախաձեռնությունն է եղել, թե՝ հրահանգ, ԱԺ շենք մեկնելուց որքա՞ն ժամանակ առաջ է նա իմացել,որ պետք է մեկնի: Պատասխան – Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ես որոշեցի մեկնել ԱԺ: Ալիկին ասացի, որ գնում եմ Ազգային Ժողով: Ա.Հարությունյանը,իմանալով իմ որոշման մասին, անհանգստանալով իմ անվտանգության համար,3 անգամ փորձեց համոզել,որ ես չդիմեմ այդ քայլին՝ ասելով,որ վտանգավոր է: Վերջին անգամ ես նույնիսկ նրան հանդիմանելով կոպիտ ասացի «Ինչպես կարող եմ չգնալ, պատգամավորները, կառավարությունը գտնվում են այնտեղ»,այնժամ նա խնդրեց կես ժամ ժամանակ և քանի որ ես արդեն որոշել էի գնալ ԱԺ,բնական է,նա չեր կարող ինձ հետ չգալ: Հետևաբար իմացել է մեր մեկնելուց 30 րոպե առաջ: Այդ կես ժամում որոշվեց երթուղին,իրավիճակը և աշխատասենյակը,որտեղ պետք է գտնվեմ ես ԱԺ-ում, ու մենք շարժվեցինք: Հարց-Ե՞րբ, ժամը քանիսի՞ն եք մեկնել ԱԺ և ինչու՞է Ա.Հարությունյանըմեկնել Ձեր մեքենայով: գ.թ.51 Պատասխան – Աժ ենք մեկնել ժամը 19-ի կողմերը,ես ասացի «գնացինք» ու ես եմ նրան ասել,որ գա իմ ավտոմեքենայով, այլապես առանց իմ թույլտվության նա չէր կարող նստել իմ ավտոմեքենան: Հարց-Ճանապարհին ավտոմեքենայի մեջ գտնվելու ժամանակ Ա.Հարություննյանը ի՞նչ է խոսել, մասնավորապես հեռախոսով խոսե՞լ է Ն. Հունանյանի հետ, թե ոչ, եթե այո, ապա նրանցից ո՞վ է հեռախոսային կապը հաստատել և քա՞նի անգամ: Պատասխան – Ճանապարհին մեր մեջ առանձնակի խոսակցություն տեղի չի ունեցել,մենք ԱԺ ենք հասել հաշվված րոպեների ընթացքում,հնչել է մեկ հեռախոսազանգ բջջայինով, կարծեմ զանգահարողը նախարարներից կամ պատգամավորներից մեկն էր: Խոսակցությունը տևել է մի քանի վայրկյան,գրեթե առանց բովանդակության: Հարց-Ն. Հունանյանի հետ հեռախոսային խոսակցությունների ժամանակ Ա. Հարություննյանը հրահանգավորվե՞լ է ,թե ոչ: Պատասխան – Հրահանգավորումը այն էր, որ նա պետք է աշխատեր ամեն կերպ ձգձգել, ժամանակ շահել՝ պատճառաբանությամբ,որ Նախագահը չկա, տեղում չե և այլն: Նման հրահանգավորում տրվել է նաև արդեն իսկ տեռորիստների հետ շփման եզրեր գտած և կապ հաստատած Գ.Գրիգորյանին: Հարց – Ե՞րբ եք տեղեկացել, որ Ն.Հունանյանը պահանջում է Ա.Հարությունյանին, ո՞վ է այդ մասին հայտնել և ի՞նչ է որոշվել: Պատասխան – Այդ մասին ինձ ասել է Գ.Գրիգորյանը,տեռորիստների կողմից այդ պահանջը ներկայացվել է այն ժամանակ,երբ նրանց հայտնվել է, որ ես այնուհանդերձ դահլիճ չեմ գնալու: Ընդ որում, Ա.Հարություննյանին՝ որպես Նախագահի ներկայացուցչի, գալու միտքը, տարբերակը նրանց առաջարկվել է Գ.Գրիգորյամի, կարծեմ նաև պատգամավորներից ինչ-որ մեկի կողմից: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում