Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողացել է աշխատանքային գործիքներ, հեծանիվ, հեռախոս

Հասարակություն
ոստիկան

Հոկտեմբերի 24-ին հաղորդվել էր գողություն կատարելու համար Քյարամ Մանուկյանին ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացնելու մասին: Վերջինս ոստիկաններին խոստովանել է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խանջյան փողոցում գտնվող ակումբի մոտից գողացել է աշխատանքային գործիքներ, Սեբաստիայի փողոցում գտնվող բուքմեյքերական ակումբի մոտից՝ հեծանիվ, իսկ Բեյրութի փողոցում գտնվող այգուց՝ բջջային հեռախոս: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: