Ուսանողությունը ամորձատված է. Արամ Մանուկյան
Այսօր Ազատության հրապարակում է հավաքվել ազատատենչ ժողովուրդը՝ հայտ ներկայացնելու իշխանություններին ու ամբողջ աշխարհին, որ գալիս է իշխանության. այսպես իր ելույթը սկսեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը եւ հիշեցրեց, որ սահմանադրությամբ անգամ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Արամ Մանուկյանը դիմեց միջազգային կառույցներին ու դեսպանատներին մի խնդրանքով. «Ուզում եմ, որ արդար լինեք եւ ներկայացնեք իրականությունը, ուրիշ բան ձեզանից չենք ուզում»։ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղարի հաջորդ կոչը արվեստագետներին, գիտնականներին ու ուսանողներին էր. «Մի հանձնվեք, եկեք, պայքարեք, միեւնույնն է արդեն մշակույթը ռաբիզացված է, գիտությունը մեռած է, ուսանողությունը ամորձատված է։ Արժանապատիվ եղեք, ողնաշարներդ ուղղեք եւ եկեք այստեղ՝ պայքարելու համար»։ Վերջում պարոն Մանուկյանը հավելեց. «Այսուհետ ես հայտարարում եմ՝ իմ հավատը ժողովուրդն է, իմ եկեղեցին՝ Ազատության հրապարակը»։