Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վտանգավոր վիճակ՝ Հայաստանի համար (տեսանյութ)

Քաղաքականություն
shant7

Ոստիկանի կերպարը պետք է օրինակելի լինի՝ լրագրողների հետ հանդիպմանը նշել է Խորհրդային միության քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։ Նա վստահ է, որ Շանթ Հարությունյանի դեմ կատարվածը ներկայացում էր նախապես ծրագրված սցենարով. «Մահակները պետք է հեռացվեին, և դա չդառնար քրեական գործ»։ Շանթ Հարությունյանի որդու բանտարկությունն էլ առավել ևս անհիմն է որակում. «Ոստիկանությունը քանի որ թատրոն չի գնում, չգիտի, որ Լաերտն ու Համլետն իրար չէին սպանելու»։ Հրապարակախոս, «Բարեփոխում» ՀԿ նախագահ Կարինե Հակոբյանն էլ նշում է՝ այլևս այսպես հնարավոր չէ շարունակել. «Շանթի դատապարտությունն էլ ավելի խորացրեց անջրպետը հասարակության և իշխանության միջև»։ «Սա վտանգավոր վիճակ է Հայաստանի համար. ակցիան, բեմադրությունը դարձնել հանցագործություն և անձին դատապարտել՝ անթույլատրելի է,- նկատել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը,-Միջազգային նորմով սահմանված է, որ եթե խաղաղ երթ է, ոստիկանությունը չպետք է խոչընդոտեր։ Անգամ եթե զանցանք էր դա, նման դաժան վճիռ չպետք է լիներ, դաժան հաշվեհարդար էր, որով ուզում են սաստել հասարակությանը։ Եթե նրանք շարունակեն մնալ բանտում, դա ողջ հասարակության խարանը կլինի»։