Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը հերքում է. խոլերա չկա

Հասարակություն
15f6380bbfac75ae02ea26f1c337c34b

Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ է գտել տեղեկատվություն, թե իբր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 97 հասցեում կոյուղագծի խցանումից ստեղծված հակասանիտարական վիճակի արդյունքում խոլերայի դեպքեր են արձանագրվել և իբր 5 երեխա հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և առհասարակ Երևանում կամ հանրապետությունում խոլերա հիվանդության որևէ դեպքի առկայությունը։ Առողջապահության նախարարություն