Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի գիտություն վարորդների

Պաշտոնական
693934d5fade2220ac1ce2ab8fe97c1f

Տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի միջոցով հայտնաբերված վարչական իրավախախտումների գործերով ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից կայացված որոշումների վերաբերյալ ՀՀ ոստիկանության police.am կայքում տրվող տեղեկությունների շարքում Առցանց հարցում բաժնում 2014 թվականի հոկտեմբերի 14-ից ավելացվել են նաև նշանակված տուգանքների վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը:

Տեղեկատվության մեջ կարմիր գույնով նշված վարչական ակտերի վարույթներն ավարտված չեն՝ տուգանքները վճարված չեն:

Տուգանքների վճարումների վերաբերյալ տեղեկատվության հերթական թարմացված տարբերակը police.am կայքում կտեղադրվի 2014 թվականի հոկտեմբերի 20-ին:

Ինչպե՞ս խուսափել տուգանքից. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է   Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված՝ յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվությունից խուսափելու նպատակով հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն: Մասնավորապես. նման արարքը իր մեջ ներառում է մի քանի իրավախախտում (առանց համարանիշերի, առանց ԱՊՊԱ պայմանագրի, առանց հաշվառման վկայագրի տրանսպորտային միջոց վարելը), և նույնիսկ բոլոր իրավախախտումները միաժամանակ քննելու դեպքում կառաջացնի տուգանք՝ 100.000 դրամի չափով:
 ՀՀ ոստիկանություն