Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն առաջ է ընկել Ադրբեջանից ու Բելառուսից (տեսանյութ)

Հասարակություն
dedd2429369025bc0bb4b2da862b3617

Հայաստանի ԶԼՄ-ների ազատության ինդեքսը նվազել է։ Եվրամիության աջակցությամբ իրականացված մշտադիտարկման տվյալներով, 2014 թ. առաջին կիսամյակում Արևելյան գործընկերության երկրներում Հայաստանը 955 միավորով զբաղեցրած նախկին երրորդ հորիզոնականը զիջել է Ուկրաինային։ Հետազոտությանը յուրաքանչյուր երկրից մասնակցել են 10 մեդիա փորձագետներ, որոնք պատասխանել են 55 չափանիշների հիման վրա կազմված հարցաշարի։ Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ Հայաստանի ինդեքսի նվազման հարցում մասնագետների գնահատականների վրա ազդեցություն է ունեցել մի շարք գործոններ։ Նոր զբաղեցրած դիրքով Հայաստանը Արևելյան գործընկերության վեց երկրներից առաջ է միայն Ադրբեջանից և աղյուսակը եզրափակող Բելառուսից։ Ցանկը գլխավորում է Վրաստանը։ Ի դեպ, Ադրբեջանում նույնիսկ ընդդիմադիր մամուլն է տարեկան որոշակի գումար ստանում իշխանությունից՝ որպես նախագահական հիմնադրամի դրամաշնորհ։

Մանրամասներ՝ տեսանյութում