Կվերամշակվեն շուրջ 10 միլիարդ դոլարի հարստություն ունեցող պոչամբարները. Էկոլուր
«ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ-ն մտադիր է դառնալ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին (ԶՊՄԿ) պատկանող Ողջիի և Փուխրուտի կոնսերվացված, իսկ կոնսերվացումից հետո նաև Արծվանիկի պոչամբարների սեփականատերը եւ վերամշակել այդ պոչամբարների պոչերը: Այս մասին նշված է «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծում, որը սույն թվականի հոկտեմբերի 16-ին արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: Հուշագիրը կնքվելու է Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ կառավարության, ԶՊՄԿ ՓԲԸ-ի 60% բաժնետոմսերի սեփականատեր «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության, ԶՊՄԿ ՓԲԸ-ի, VSEI ձեռնարկությունների խմբի և «ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ-ի միջև: «ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ-ն մտադիր է Հայաստանում կառուցել և շահագործել պոչամբարներում կուտակված ապարների վերամշակման գործարան: Այս կապակցությամբ VSEI ձեռնարկությունների խումբը կատարելու է ներդրումներ առնվազն 200 միլիոն ԱՄՆ դոլարի չափով` վերամշակման գործարանի նախագծման, կառուցման և շահագործման սկզբի համար: Բացվելու 1800 աշխատատեղ: Նշենք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւմետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» գիտական մենագրության մեջ նշված է. «Հաշվարկները ցույց են տալիս, որ անցած 58 տարիների ընթացքում (1951թ. Մինչեւ 2009թ.) Քաջարանի հանքավայրի ընդերքից արդյունահանված եւ մշակված 318,2 մլն տ հանքաքարերից`օգտակար տարրերի թերկորզման հետեւանքով պոչամբարներ թափված հարստությունների արժեքը կազմում է 9 միլիարդ 976,6 միլիոն դոլար (մեկ տարվա ընթացքում պոչամբարներ թափված հարստությունների միջին արժեքը կազմում է 172,01 մլն դոլար)»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում