Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննիչն իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է կորզել. ՀՔԾ

Հասարակություն
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

Քաղաքացի Լևոն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Լևոն Մ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը սպառնալիքի, խաբելու և համոզելու միջոցով իրենից կորզել է եղբորը մեղադրող, իրականությանը չհամապատասխանող ցուցմունք: Կատարվում է նախաքննություն: