Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազերիները 4-5 կրակոց են արձակել գյուղի գերեզմանատանն արածող անասունների վրա. Առավոտ

Քաղաքականություն
barekamavan-1

Տավուշի մարզի Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ հոկտեմբերի 15-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի վրա: Առավոտյան 10.30-ի սահմաններում ազերիները 4-5 կրակոց են արձակել գյուղի գերեզմանատան մոտ արածող անասունների վրա: Հ. Ղարաքեշիշյանի վկայությամբ՝ ինքը իր տան մոտ գտնվող հողամասում կարտոֆիլի բերքը հավաքում էր, երբ 15.20-ի սահմաններում ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակել իր ուղղությամբ: Գնդակը ընկել է նախկին գյուղապետից 2 մետր հեռավորության վրա: Ժամը 19.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը 4-5 կրակոց է արձակել Բարեկամավանի վրա: Հ. Ղարաքեշիշյանն ասաց, որ գնդակներից մեկը դիպչելով իր առանձնատան տանիքին, խոցել է տան դարպասը: Ամբողջական հոդվածը  այս հասցեով՝