Առինջում սպանվել է «Ինեկոբանկի» գանձապահը. Փաստինֆո
Երեկ երեկոյան դաժան սպանություն է տեղի ունեցել Կոտայքում. կնոջ ներկայությամբ սպանել են ամուսնուն։ Ավետիսյան ամուսիններն իրենց BMW մակնիշի ավտոմեքենայով տուն վերդառնալիս ենթարկվել են հարձակման։ Անհայտ անձինք դիմահար արձակված կրակոցով սպանել 55-ամյա Լևոն Ավետիսյանին։ Վերջինս «Փաստինֆո»-ի տեղեկություններով սպանվածն աշխատում էր «Ինեկոբանկ»-ում՝ որպես գլխավոր գանձապահ։ Վնասվածք է ստացել նաև կինը, ով տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում Ըստ ոստիկանության տեղեկատվության՝
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձինք Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի սկզբնամասում հրազենից կրակոցներ են արձակել 1959 թ. ծնված Լևոն Ավետիսյանի վարած «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը` 1963 թ. ծնված Նունե Ա.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ և 5,45 մմ տրամաչափի 11 դատարկ պարկուճ: Հայտնաբերված գնդակը և պարկուճներն ուղարկվել են ոստիկանություն՝ փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: