Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցեղասպանության թանգարանը կներկայանա նորովի

Հասարակություն
turcia1

Հայոց ցեղասպանության թանգարանը լիարժեք չի գործում 2012թ. աշնանից։ Ներկա պահին թանգարանում ընթանում են հիմնավերանորոգման և նոր թանգարանային ցուցադրության պատրաստման աշխատանքներ: Չնայած վերանորոգման աշխատանքներին , այնուամենայնիվ, շենքի վարչական տարածքում կա հիմնական ցուցադրություն։ «Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ կազմակերպվել են սեմինարներ, բազմաթիվ ցուցադրություններ, հրատարակվել են գրքեր»,- նշել է թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։ Այս պահին թանգարանը պատրաստվում է հանրությանը ներկայացնել թանգարանին նվիրված նոր հրատարակվող կատալոգը։ Փոխտնօրենի հաստատմամբ՝ թանգարանի հիմնավերանորոգման աշխատանքները կավարտվեն 2015թ ապրիլի 20-ին։