Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես հիասթափված եմ մարտի 1-ի գործի չբացահայտումից». ԵԽ ՄԻ հանձնակատար (տեսանյութ)

Քաղաքականություն
հանձ

Մինչ օրս չբացահայտված 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները Հայաստանում արդարադատության համար շատ լուրջ հարց է. նման կարծիքին է ԵԽ Մարդու Իրավունքների հանձնակատարը. «Ես հիասթափված եմ արդյունքների բացակայությունից, Մարտի մեկի հարցը ես քննարկել եմ դատախազի հետ, նրանք ինձ ասացին, որ քննությունը դեռ շարունակվում է»: Արդարադատության իրականացման համար մտահոգ եվրոպացի պաշտոնյան սակայն Մարտի 1-ի դեպքերից զոհվածի հարազատների հետ իր 7-օրյա գործուղման ժամանակ չի հանդիպել: Հանձնակատարը անդրադարձավ նաեւ «Շանթ Հարությունյանը եւ ընկերները» գործով անցնող անչափահաս Շահեն Հարությունյանի նկատմամբ առաջադրված պատժին. «14-15 տարեկան երեխայի համար 4 տարի ազատազրկումը հավասար է ցմահ ազատազրկման։ Ես այս ամենը փոխանցել եմ նաեւ գլխավոր դատախազին, սակայն նա ասաց, որ ներկայիս օրենսգիրքը չի տարբերակում՝ հանցանքը երեխա է կատարել, թե չափահաս»։ Ավելին՝ տեսանյութով քիչ անց