A
A
Յուրի Խաչատուրովն ընդունել է ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնտոնի Սեբոին: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը շնորհավորել է գնդապետ Սոբոյին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր: