Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իսլամն Ադրբեջանում. անցյալը եւ ներկան». նոր մենագրություն

Հասարակություն
1.Araks_Pashayan_cover

Լույս է տեսել արաբագետ Արաքս Փաշայանի «ԻՍԼԱՄՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ. ԱՆՑՅԱԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՆ» մենագրությունը։ Մենագրությունում փորձ է արվել քննարկել Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ իսլամին առնչվող խնդիրներ: Ընդհանուր գծերով լուսաբանվել են երկրի հասարակական, քաղաքական և սոցիալական կյանքում իսլամի դերակատարությունը, «ադրբեջանական իսլամի» առանձնահատկությունները, Ադրբեջանում արտաքին իսլամական ազդեցություններն (հատկապես թուրքական, իրանական և արաբական) ու դրանց ունեցած նշանակությունը, ինչպես նաև Իսլամական համագործակցություն կազմակերպության աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության հարցում: Անդրադարձ է կատարվել նաև «ցարական իսլամի» և «խորհրդային իսլամի» առանձնահատկություններին: Նախատեսված է հասարակագետների, արևելագետների, դիվանագետների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար: