Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը զիջումների՞ է գնում

Տնտեսություն
ka

«ԿԱՍԵՑՈՒՄ»  քաղաքացիական շարժումը, որ իր առջև ունի մեկ նպատակ՝ այն է պաշտպանել մանր և միջին բիզնեսը «Շրջանառության մասին» հարկային նոր օրենքից, իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել։ «Հարգելի բարեկամներ, քիչ առաջ ավարտվեց հանդիպումը վարչապետի հետ: Ներկա պահով կարող եմ ձեզ ասել, որ ունենք մի քանի հաստատ ձեռքբերումներ: 1- Մինչև 2015 թ հունվարի 1ը հետաձգել է գույքագրումը: 2- Կտրամադրվեն անվճար հաշվապահներ բոլոր կարիք ունեցողներին: 3- Կփոփոխվի գույքագրման ձևը: Կպարզեցվի: 4- Վարչապետի վերադարձից հետո (10 օր) կքննարկվի օրենքի ընտրովի տարբերակը (1% կամ 3,5%)»։