A
A
Ռուս երիտասարդները հիմա էլ պղծել են հին հունական Ակրոպոլիսը
Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է 23 ամյա 2 ռուս երիտասարդների, որոնք վնասել են համաշխարհային ժառանգություն համարվող՝ Հունական Ակրոպոլիսի պատերը։ Երիտասարդները դրանք ծառայեցրել են ՝պարկուպ պարային ոճի փորձեր կատարելու համար։ Պատերի վրայով թռչելու և ակրոբատիկ հնարքների պատճառով փլուզվել է մի քանի հարյումյակներ առաջ կառուցված տաճարի պատերից մի հսկա հատված։ Հուշարձանը հսկող աշխատակիցը դիտողություն է արել երիտասարդներին՝ պահանջելով անմիջապես դադարեցնել գործողությունները, սակայն երիտասարդները արհամարհել են նրան ու շարունակել հարվածել հուշարձանի պատերին։ Հիշեցնենք, որ վերջերս էլ Մեր հայկական Գառնի տաճարն էր պղծվել կրկին ռուս զբոսաշրջիկների «անփութության» հետևանքով։