Ի՞նչ կանի Արա Ղազարյանը ՄԻԵԴ-ում (տեսանյութ)
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորի թեկնածու, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ եւ «Ֆորում» իրավունքի կենտրոն ՀԿ մասնակից Արա Ղազարյանը հստակ պատկերացնում է` ինչպես է աշխատելու, եթե ինքը նշանակվի Եվրադատարանի դատավոր։ «Առաջին հերթին պետք է զարգացնել Մարդու իրավունքները եվրոպական մասշտաբի, ոչ թե կենտրոնանալ մեր Հայաստանի վրա, որովհետեւ եթե խոսում ենք Եվրոպական իրավունքի մասին, դա այն իրավունքն է, որ մենք կիրառում ենք»,- ասաց Արա Ղազարյանը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորի թեկնածուին հետաքրքրում է նաեւ ՄԻԵԴ-ում ղարաբաղյան գործերը, Փերինչեքի գործի զարգացումները, սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների խիստ և լայնածավալ խախտումների հետ կապված վերջին գործերը։ Քննությունից հետո ընտրվելու է 3 թեկնածու, եւ ցուցակը ներկայացվելու է Սերժ Սարգսյանին։ Նա 5 օրում պետք է որոշում կայացնի։ «Եթե հանրապետության նախագահը որոշի, որ ցուցակը ուղարկվելու է ԵԽԽՎ, այնտեղ ընթացք կտան գործին եւ կընտրվի մեկը Հայաստանից։ Իսկ եթե ցուցակը մերժվեց, լինելու են նոր ընտրություններ»,- ասաց Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։