Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ընկերություններ ներկրում են ճառագայթված չոր կաթ (տեսանյութ)

Հասարակություն
513f0387e9a7968f94265f9ffc4d7a16

Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի 9 ամիսների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սննդի հետ կապված բոլոր ոլորտներում կան խախտումներ։ Օրինակ՝ կաթնամթերքի ոլորտում մի քանի արտադրողներ օգտագործում են չոր կաթ՝ ոչ անարատ կաթ, իսկ դա օրենքի կոպիտ խախտում է. «Բազմաթիվ անգամներ զգուշացվել են արտադրողները, սակայն ոչ մի փոփոխություն»,-նշում է Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը: Ավելին, ըստ մասնագետի՝ որոշ ընկերություններ չոր կաթը ներկրում են Ուկրաինայի այն մասերից, որտեղ դեռևս ճառագայթման վտանգն առկա է։ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն էլ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ առաքող մեքենաներն առավոտյան օգտագործում են հաց փոխադրելու համար, իսկ դրանից հետո օգտագործում են որպես տաքսի ծառայության մեքենա։ Ավելին՝ տեսանյութով