Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ուզում եք կյանքս կարճացնել, աշխատանքից զրկեք». 95-ամյա ուսուցչուհի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
untitled1

Վաստակավոր ուսուցչուհի Մարի Տոնյանը մշտապես դասարան է մտնում հաճույքով ե ու թարմ մտքերով։ 75 տարի է` «Հարմոնիա» առարկան է դասավանդում Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Կրթել է արդեն մի քանի սերնդի։ Այս դասարանը դեռ վերջին սերունդը չէ` համոզված է 95 -ամյա ուսուցչուհին։ «Ես իմ տնօրենին ասել եմ՝ Մարտուն Ալեքսանդրովիչ, եթե ուզում եք իմ կյանքը կարճացնեք, ուրեմն ինձ աշխատանքից զրկեք»։ Տիկին Մարին իրեն բնութագրում է՝ խիստ, բայց բարի։ Աշակերտն էլ ուսուցչից է օրինակ է վերցնում. «Մենք գործ ունենք մոմի հետ, որին պետքա ձեւավորենք, պետք է ոչ թե միայն դասավանդենք, այլ նաև դաստիարակենք»։ Մարի Տոնյանը 18 տարեկան էր, երբ առաջին անգամ մտավ դասարան ու հասկացավ՝ դասավանդելն իր առաքելությունն է։ Նրա ձեռքի տակով են անցել բազմաթիվ հայտնի երաժիշտներ։ Նա դասավանդել է նաեւ իր երեխաներին ու թոռներին։ Միշտ պահպանել է անաչառությունը ու նրանց հետ 2 անգամ ավելի խիստ է եղել. «Աղջիկս տանը պարապում էր, տեսնում էի, որ պարապելա, գալիս էր մի բան թերանում էր, ասում էի չես պարապել»։ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 8-րդ դասարանցիների մոտ հաջորդը սոլֆեջիոյի դասն է։ Մավենի Տեր- Զախարյանը նախապես է զգուշացնում՝ ուշադիր լսեք։ Մի փոքրիկ սխալ, եւ քննությանը մի բալ կկորցնեք։ 84- ամյա ուսուցչուհին 1957 թվականից մինչ օրս աշխատում է երաժշտական դպրոցում. «Ինձ մեկ-մեկ ասում են, որ ձյունը գալիսա, սառույցա՝ մի արի, տանը մնա, բայց ես չեմ մնում տանը։ Սոլֆեջիոն պիտի դասարանում պարապեն, որ չգամ, հետ կմնան»։ Արդեն մի քանի սերունդ կրթած ուսուցչուհիները ջանք ու եռանդ չեն խնայում երիտասարդներին փոխանցել իրենց գիտելիքները ու հմտությունները։ Միայն մի երազանք ունեն, որ իրենց աշխատանքը երբեք ջուրը չընկնի։ Ավելին՝ տեսանյութում