A
A
«Ուլիսը» վստահ հաղթեց չեմպիոնին
Այսօր մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 9-րդ տուրը:Հանրապետության չեմպիոն Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվեց առաջնությանմիանձնյա առաջատար Երեւանի «Ուլիսին»: Հյուրերը երկու գոլերն էլ խփեցին երկրորդ խաղակեսում: Ի դեպ, երկու օր առաջ արդեն գավաթային խաղում «բանանցը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել էր «Ուլիսին»: Գյումրիում կայացած «Շիրակ» - «Արարատ» խաղն անցավ ավելի լարված պայքարում: Առաջին խաղակեսում դաշտի տերերը երեք անգամ գրավեցին արարատցիների դարպասը եւ շոշափելի առավելություն ստացան: Ընդմիջումից հետո «Արարատը» երկու արագ գոլ խփեց, սակայն ավելին անել չհաջողվեց: «Շիրակը» 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ եւ ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում: