Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդուարդ Շարմազանովը` լիբերո (տեսանյութ)

Սպորտ
futbol3

ՀՀ Ազգային ժողովի ֆուտբոլի հավաքականն այսօր Երեւանի «Հրազդան» մարզադաշտում ընկերական խաղում պարտվեց հանրապետության ԶԼՄ-ների ընտրանուն: Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա ընդմիջումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները երկու անգամ գրավեցին դարպասը եւ պարտության մատնեցին Ազգային ժողովի պատգամավորներին: «Պատգամավորներով հաճախ ենք ֆուտբոլ խաղում: Մի քանի ամիս առաջ խաղացել ենք երիտասարդների հետ: Մեր գործընկեր լրագրողներից առաջարկություն եղավ կազմակերպել խաղ, որով մենք ցանկանում ենք մեր աջակությունը հայտնել Հայաստանի ազգային հավաքականին, որը շուտով հանդիպելու է Սերբիայի ընտրանու հետ: Այսօր մենք նաեւ ցույց տվեցինք, որ խոհրդարանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք ոչ միշտ են նույն երգը երգում, կարող են միասին նույն դարպասին գոլ խփել» - հանդիպման ընդմիջմանը լրագրողներին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ի դեպ, ՀՀԿ խոսնակը հանդես էր գալիս 5 համարի մարզաշապիկով, սակայն գործում էր կենտրոնական հարձակվողի դիրքում: Մեր այդ նկատառումին Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Զինեդին Զիդանը նույնպես 5 համարի տակ էր հանդես գալիս, բայց հաճախ էր գործում հարձակման կենտրոնում: Սակայն 5 համարն ավելի հայտնի է Ֆրանց Բեկենբաուերով, որը եղել է առաջին լիբերոներից մեկը, ում պարտականության մեջ է մտել նաեւ գրոհների կազմակերպումը» - ասաց պատգամավորը: Ի դեպ, երկրորդ խաղակեսում Էդուարդ Շարմազանովը սկսեց գործել արդեն լիբերոյի դիրքում: futbol5 futbol futbol1 futbol2 futbol3 futbol4