Պատգամավորներն ու լրագրողներն այսօր ֆուտբոլ կխաղան
Այսօր, հոկտեմբերի 3-ին, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի եւ հանրապետության լրատվամիջոցների հավաքականների միջեւ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, թիմը հանդես կգա հետեւյալ կազմով. 1. Աղաբաբյան Աշոտ – ԱԺ պատգամավոր (թիմի ավագ) 2. Ավագյան Կարեն – ԱԺ պատգամավոր 3. Բաբայան Արմեն – ԱԺ պատգամավոր 4. Բադոյան Էդուարդ – ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչություն 5. Թովմասյան Հրայր – ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար 6. Թորոսյան Շիրակ – ԱԺ պատգամավոր 7. Ղասաբօղլյան Արմեն – ԱԺ նախագահի խորհրդական 8. Մինասյան Արծվիկ – ԱԺ պատգամավոր 9. Մինասյան Էրիկ – ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ 10. Նահապետյան Կորյուն – ԱԺ պատգամավոր 11. Նասալյան Արմեն – ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն 12. Շարմազանով Էդուարդ – ԱԺ փոխնախագահ 13. Սահակյան Հովհաննես – ԱԺ պատգամավոր 14. Սամվելյան Արբակ – ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն 15. Սարգսյան Հայկ – ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ 16. Քեֆիլյան Սարգիս – ԱԺ պատգամավորի օգնական 17. Ֆարմանյան Սամվել – ԱԺ պատգամավոր ՀՀ Ազգային ժողովի հավաքականը մարզում է Երեւանի «Արարատի» նախկին հարձակվող Բաբկեն Մելիքյանը: Հանդիպումը կսկսի ժամը 17:00-ին: