A
A
Սիսիանցին խոստանում է «վերջնական սահմանադրություն» գրել (տեսանյութ)
Մի քանի օր առաջ Սիսիանում տեղի ունեցող եռյակի հանրահավաքին ներկա էր մի քաղաքացի, որը ներկայացավ իբրեւ «շատ ուժեղ դիտորդ»։ Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի մարզում առկա սոցիալական վիճակը և Սուրեն Խաչատրյանին մարզպետի պաշտոնում վերանշանակելը, նա պատասխանեց բանաստեղծության տեսքով: Արտասանությունից հետո՝ արժանանալով համաքաղաքացիների գովեստին, քաղաքացին հավելեց. «Ես չեմ ուզում բացահայտվեմ, բայց առայժմ ամեն ինչ հավաքում եմ այս կամպուտրի մեջ, (ձեռքը տանում է դեպի գլուխը-խմբ), ես վերջնական իմ Սահմանադրությունն եմ գրելու հայ ազգի համար»: