Էբոլա վիրուսից Հայաստանը ապահովագրված չէ
«ՀՀ –ում, համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ ,սուր շնչառական հիվանդությունների աճ չի գրանցվել»,-այս մասին է տեղեկացնում ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Այս տարի ջերմաստիճանի կտրուկ անկումը ավելի շուտ գրանցվեց, բայց համաճարակաբանը վստահեցնում է, որ վիրուսի վտանգ դեռ չկա. «Վերջին շաբաթների ընթացքում հետազոտվել են բժիշկներին դիմած սուր շնչառական խնդիրներ ունեցող հիվանդների տվյալները եւ պարզվել է, որ որևէ վիրուս չի անջատվել. հիվանդությունը պայմանավորված է միայն մրսածությամբ»: Տիկին Թորոսյանը ցավով է նկատում, որ մեզ մոտ դեռ չի ձևավորվել սուր շնչառական հիվանդություն ունենալու դեպքում տանը մնալու մշակույթը.«Երկու օր տանը մնալով, դուք ավելի շուտ կառողջանաք: Ականջալուր եղեք բժշկի խորհդին, շատ հեղուկներ խմեք և երբեք մի զբաղվեք ինքնաբուժությամբ»: Ինչ վերաբերոմ է էբոլա սուր շնչառական վիրուսին, Լիանա Թորոսյանը վստահեցրեց.«Առողջապահության նախարարությունը արդեն պատրաստել է վիրուսի մասին տեղեկացնող հուշաթերթեր, որոնք շուտով կհրապարակվեն պաստառի տեսքով և կտրամադրվեն ինքնաթիռի ուղևորներին, համապատասխան աշխատանքներ է սկսել մյուս նախարարությունների հետ, որպեսզի արտասահմանից Հայաստան ժամանող ուղևորները անցնեն համապատասխան հետազոտություն»: Նա հորդորում է խուճապի չմատնվել, քանի որի մեր տարածաշրջանում Էբոլա վիրուս չկա. «Վիրուսը տարածված է աֆրիկյան երկրներում և մենք այնքանով ենք պաշտպանված, որ այդ երկրներից ուղիղ չվերթներ Հայաստան չկա, բայց ցավոք սրտի, ոչ մի հարուցիչ արտոնագիր չի ուզում»: