A
A
Այսօր՝ արտահերթ նիստ ԱԺ-ում. ակցիան շարունակվում է (տեսանյութ)
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող 200-ից ավելի առեւտրականներ նորից ՀՀ Ազգային ժողովի մոտ են: Այս օրենքը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, եւ առեւտրականները պետք է հաշվառեն իրենց ապրանքներն ու փաստաթուղթ ներկայացնեն ցանկացած ապրանքի համար, հակառակ դեպքում՝ կտուգանվեն։ Այս հարցով այսօր, ժամը 18.30 արտահերթ նիստ կգումարվի Ազգային ժողովում՝ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ։