Զուրաբյանը ԼՂ հարցով աջակցության համար դիմել է ԵԽԽՎ ALDE խմբին. Ilur.am
Սերժ Սարգսյանն իր անպատասխանատու արտաքին քաղաքականությամբ այնքան է թացը խառնել չորին, որ հիմա ով ասես՝ փորձում է առիթից օգտվել եւ Սարգսյանի հանդեպ ձեւավորված միջազգային արհամարհանքի ֆոնին՝ տարատեսակ միջազգային ատյաններից զեկույցներ, բանաձեւեր ու հայտարարարություններ կորզել ընդդեմ Հայաստանի ու Ղարաբաղի: Հիմա նորից հերթը հասել է ԵԽԽՎ-ին, որտեղ ադրբեջանական պատվիրակության երեք պատգամավորներ ԼՂ հիմնախնդրի հարցով երեք զեկույցների նախագծեր էին ներկայացրել: ԵԽԽՎ Բյուրոն միավորել է այդ նախագծերը եւ մի զեկույցի նախագիծ պատրաստել՝ արդեն իր անունից, որը մեզ համար բավականին տխուր վերնագիր ունի. «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը»: Ընդ որում՝ քանի որ զեկույցի հեղինակն արդեն Բյուրոն է համարվում, նախագծի տեքստը չի հրապարակվում: Հայկական պատվիրակությունը այժմ պետք է փորձի սույն զեկույցի դեմն առնել, ու չնայած դրան՝ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Երեւանից հրատապ կարգով Ստրասբուրգ մեկնելու փոխարեն՝ նախ այցելում է Նիկոլայ Ռիժկովին՝ մասնակցելու նրա ծննդյան տոնակատարությանը, եւ ապա նստաշրջանի սկսվելու օրվա առավոտյան մեկնում Ստրասբուրգ: Իսկ այդ ընթացքում հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամ Լեւոն Զուրաբյանը փորձում է իր հնարավորությունների սահմաններում վիժեցնել այս հակահայկական զեկույցի ընդունումը: Այդ նպատակով Զուրաբյանը նամակ է հղել ALDE խմբի անդամներին, (Զուրաբյանը ԵԽԽՎ ALDE խմբի անդամ է)՝ հույս հայտնելով, որ վերջիններս կաջակցեն հայկական պատվիրակության անդամների դիրքորոշմանը: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները ՀՀ միջազգային կշիռն այնքան են թեթեւացրել, որ այսպիսի ջանքերով դժվար թե հնարավոր լինի փրկել իրավիճակը: Մանրամասներն՝ այստեղ