Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ջերմուկ» ազգային պարկ կստեղծվի Ամուլսարի հարեւանությամբ. Էկոլուր

Հասարակություն
092902140656

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2020թթ. ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը: Նպատակը տեղի էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունն է: Այս մասին նշված է «Հայաստանի ԲՀՊՏ-ների պահպանության և օգտագործման բնագավառի 2014-2020 թվականների պետական ծրագրի միջոցառումներ» փաստաթղթում, որը գործադիրը հաստատեց սույն թվականի սեպտեմբերի 25-ին: ««Ջերմուկ» ազգային պարկի ստեղծմամբ կմիավորվեն «Հերհերի նոսրանտառային», «Ջերմուկի անտառային» և «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրերը: Դա հնարավորություն կտա ապահովել էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունը և աջակցել ազգային պարկի պահպանման գոտում գտնվող համայնքների տնտեսական զարգացմանը, խթանել զբոսաշրջության զարգացմանը և բարձրացնել բնակչության կենսամակարդակը»,-նշված է փաստաթղթում: Այսպիսով, ՀՀ կառավարությունը մի ձեռքով փորձում է պահպանել բնությունը, մյուս ձեռքով ոչնչացնել այն, քանի որ հենց «Ջերմուկ» ազգային պարկի նախատեսվող տարածքին շատ մոտ «Lydian International» ընկերությունը` ի դեմս իր դուստ «Գեոթիմ» ընկերության, մտադիր է բաց եղանակով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը Նշենք, որ գործադիրը ազգային պարկը պատրաստվում է ստեղծել հենց այն ժամանակահատվածում, երբ ընկերությունը, ըստ իր ծրագրի, պետք է սկսի հանքավայրի շահագործումը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում