Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի կոնյակի գործարանը պնդում է, որ գումարը փոխանցված է

Տնտեսություն
f0d1600d5d22954b29c8147018ecd7c1

Երևանի կոնյակի գործարանը ավարտել է այս տարվա խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում: Ընկերության Այգավանի (Արարատի մարզ) և Արմավիրի (Արմավիրի մարզ) մասնաճյուղերը միասին մթերել են իրենց նախատեսված ծավալների 100 տոկոսը` ավելի քան 33 հազ. տ խաղող: Ըստ ընկերության՝ մատակարարած խաղողի դիմաց ամբողջ գումարները փոխանցվել են գյուղացիների անձնական հաշիվներին: ԵԿԳ Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ) մթերման աշխատանքները շարունակվում են: Մասնաճյուղը կշարունակի խաղող ընդունել մինչև հոկտեմբերի 3-ը: Այստեղ ընկերությունը նախատեսում է մթերել ավելի քան 4 հազ. տ, ինչի արդյունքում ԵԿԳ-ն կամբողջացնի տարվա նախապես հայտարարած ցուցանիշը: Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերումը մեկնարկել է սեպտեմբերի 5-ին: Այս տարի ընկերությունը նախատեսել է մթերել 37 հազ. տ խաղող, ինչը շուրջ 2 000 տ-ով գերազանցում է անցյալ տարի արձանագրած խաղողի մթերման աննախադեպ ծավալը:   Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 150 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 140 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, անցյալ տարվա համապատասխանաբար 145 և 135 ՀՀ դրամի փոխարեն: Ընկերության մամլո ծառայությունը հայտնում է, որ Երևանի կոնյակի գործարանը մթերում է միայն Հայկական կոնյակի համար օրենսդրորեն սահմանված տեխնիկական սորտերի խաղող: