Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վաղարշ Աբրահամյանի արարքը վանդալիզմ է»

Տնտեսություն
vaxarsh

Փոքր ձեռներեցների միությունը դատապարտում է սեպտեմբերի 25 -ին ոսկու շուկայում տեղի ունեցածը. «Սեփականատեր չի նշանակում ստրկատեր, Վաղարշ Աբրահամյանի արարքը վանդալիզմ է»,- հայտարարեց միության նախագահ Ստեփան Ասլանյանը: Միությունը պատրաստվում է անձամբ հանդիպել Վաղարշ Աբրահամյանի հետ և կոչ է անում բոլոր մտահոգ կազմակերպություններին և քաղաքական կուսակցություններին՝ դատապարտել արարքը: Փոքր ձեռներեցների միությունը նույնպես տեղեկություններ է ստացել ոսկու շուկայի աշխատակիցներից այն մասին, որ Վաղարշ Աբրահամյանը ցույցերին մասնակցող իր աշխատակիցներին 15 օր ժամանակ է տվել` տաղավարներն ազատելու համար: Հիշեցնենք, շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը զայրացել էր, քանի որ իրեն պատկանող շուկայում տարածքներ վարձակալած ոսկերիչների մի մասը գնացել էր Կառավարության շենք՝ մասնակցելու «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու դեմ բողոքի ակցիային: Ոսկու շուկայի աշխատակիցները քիչ առաջ դիմեցին ՄԻՊ՝ քննարկելու հարցը։ Գրասենյակից «Ա1+»-ին հայտնեցին, որ առաջիկա ժամերին Ոսկու շուկայում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հաղորդագրություն կտարածեն։