ՀՀ առաջնության առաջատար «Ուլիսը» կխաղա «Փյունիկի» հետ
Այսօր երկու հանդիպումով կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի երկրորդ շրջանը: Տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն մրցաշարի երկու առաջատարները՝ Երեւանի «Ուլիսն» ու «Փյունիկը»: Ուլիսցիները 7 խաղում վաստակել են 19 միավոր եւ վստահ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» մեկ խաղ քիչ է անցկացրել եւ 13 միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում: Առաջին շրջանի խաղում «Ուլիսը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Դրանից հետո ուլիսցիները տարել են երեք անընդմեջ հաղթանակ, իսկ փյունիկցիները երկու անգամ հաղթել են, մեկ խաղ ավարտել ոչ-ոքի: Այսօր նախատեսված երկրորդ խաղում «Միկան» սեփական դաշտում կընդունի «Գանձասարին»: Երեւանյան թիմն այս մրցաշրջանում դեռեւս հաղթանակ չի տարել եւ երեք միավորով առայժմ եզրափակում է աղյուսակը: Կապանյան ակումբը, հակառակը, վերջին շրջանում բավական հաջող է խաղում եւ տարել է երեք անընդմեջ հաղթանակ: Թիմերի առաջին խաղում «Գանձասարը» սեփական դաշտում մեծ դժվարությամբ հաղթել է «Միկային»՝ 2:1: