Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորի օգնականի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է

Պաշտոնական
4d4ff799892ad5c14c461802add08552

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝  «Կաշառքի միջնորդություն» /ՀՀ քր. օր. 313-րդ հոդվածի 2-րդ մաս, 2-րդ կետ/ կատարելու մեջ մեղադրվող Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնավարումը, դատախազի որոշմամբ, ժամանակավորապես դադարեցվել է: Հիշեցնենք, դատավորի օգնականի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: Մինչեւ նշված ժամկետի ավարտը, Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով պաշտպանի բողոքը, բեկանել է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը, վերացրել է ընտրված խափանման միջոց կալանքն ու մեղադրյալին ազատել կալանքից: Մեղադրյալը նաեւ շարունակել է աշխատանքը դատավորի օգնականի պաշտոնում: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցնելու մասին սեպտեմբերի 23-ի որոշումից հետո միայն, դադարեցվել է «Կաշառքի միջնորդություն» կատարելու մեջ մեղադրվող օգնականի պաշտոնավարումը: Նախաքննությունը շարունակվում է: Գլխավոր դատախազություն