Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնդեցիներն ամաչում են հյուր ընդունել

Հասարակություն
Kond-51

Չորս երեխաների հայր Մուրադ Հովհաննես Եսեմյանցը 1970 թվականից ապրում է Կոնդ թաղամասում: Տասը հոգով տարիներ շարունակ ապրել են 21 քմ տարածքում, որտեղ չկան ապրելու տարրական պայմաններ: Չունեն խոհանոց և ամբողջ սպասքը պահում են տնից դուրս։ Kond 10 Չկա նաև զուգարան, օգտվում են թաղամասում գտնվող հասարակական զուգարանից, իսկ բաղնիքը մութ ու քանդված պատերով մի փոքրիկ տարածք է`դարձյալ տնից դուրս, որտեղ միայն ամռանն է հնարավոր լողանալ, իսկ ձմռանը որպես բաղնիք է ծառայում տան հյուրասենյակը, որի կենտրոնում դրվում է խունացած տաշտը: Kond 11 Ինչպես Եսեմյանցն է բնորոշում, ապրում են նախնադարյան համայնական հասարակարգում: Տան փոքրության պատճառով երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, բայց հետո վերադարձել այն ժամանակ, երբ շատերը լքում էին երկիրը`մութ ու ցուրտ տարիներին: «Բնակարանային պայմանների պատճառով զավակներիցս երկուսը հեռացել են երկրից»,-հուզմունքը հազիվ թաքցնելով նշում է նա: Մյուս երկու երեխաներն առանձին են ապրում՝ վարձով։ Տան խոնավությունից ամբողջ ընտանիքը հիվանդություն է ձեռք բերել: Kond 9 Տասնութ գրքերի հեղինակը ցավով է արձանագրում.աշխատել է տարբեր վայրերում, բայց այդպես էլ օրինական աշխատող չի համարվել եւ հաջորդ տարի թոշակի անցնելով`ստանալու է ընդամենը 20 հազար դրամ: Հեղինակած գրքերը, ճիշտ է, վաճառվում են քաղաքի գրախանութներում, սակայն դրանցից ստացած եկամուտը չնչին է և չի բավարարում առօրյա ծախսերը հոգալուն։ Մուրադ Հովհաննես Եսեմյանցի համար ամբողջ կյանքում այդպես էլ երազանք մնաց սեփական գումարով տուն գնելը։ Kond 1 Թաղամասի ճանապարհներն այնքան նեղլիկ են, որ անհնարին է տանը որեւէ բեռնատար մոտեցնել, իսկ երբ բաց հոսանքալարերի պատճառով հաճախակի հրդեհներ են բռնկվում, հրշեջ մեքենաները ստիպված են լինում կանգնել տնից մի քանի մետր հեռու, ինչը դժվարացնում է աշխատանքը: «Տների փոքրության պատճառով կոնդեցիներն ամաչում են հյուր ընդունել»,-նշում է Մուրադ Հովհաննեսի կինը`տիկին Սուսաննան: Kond 5 Kond 7 Հայրենասիրական ոգով լեցուն տասնյակ գրքերի հեղինակ Մուրադ Հովհաննեսն այսօր մտածում է հայրենիքը լքելու մասին: Ասում է. «Արդեն հույսն էլ մեռավ, հույս չի մնացել, որ առաջիկայում ի վերջո բնակարան կստանանք եւ մենք էլ կսկսենք մարդավարի ապրել»: Տիկին Սուսաննան էլ ավելացնում է. «Միայն քաշողը կիմանա, թե ինչ է սա: Թող ղեկավարող մարդկանցից մեկն իր ընտանիքով գա և գոնե մեկ օր ապրի այս պայմաններում, նոր միայն կհասկանան մեր վիճակը»: Kond 3 Kond 8