Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ի լրագրողի հարցով քրեական գործ առայժմ չի հարուցվել. Փաստինֆո

Հասարակություն
marinka1

Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի կողմից լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով քրեական գործ առայժմ չի հարուցվել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը: «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական օրինական գործունեությանը ՀՀ ԱԺ անվտանգության ծառայության աշխատակցի կողմից խոչընդոտելու վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի՝ սեպտեմբերի 12-ի հաղորդման, ինչպես նաև դեպքի վերաբերյալ hetq.am կայքում հրապարակված համապատասխան տեսանյութի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստվում են նյութեր, կատարվում են համապատասխան դատավարական գործողություններ` քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու ուղղությամբ»,- ասաց նա: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը նախ պոկել էր ԱԺ-ի դարպասներին փակցված «Բարև Ռոբ» գրությամբ պաստառը, ապա հարվածել ակցիան նկարահանող լրագրողի ձեռքին ու գետնին գցել նկարահանող սարքը: Ավելին՝ այստեղ