Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Ջուլֆալակյանը 9:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի մարզիկին

Սպորտ
eff293eeb9d232e5528cc41ac7042e2b

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը այսօր կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը: Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում մեր 75 կգ քաշային ըմբիշը վստահ հաղթահարեց բոլոր նախնական փուլերը եւ մտավ եզրափակիչ: Հատկապես տպավորիչ էր մեկնարկային մրցամարտը, որում Արսեն Ջուլֆալակյանը 9:0 ընդհանուր հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին: Ամենադժվարը եղավ կիսաեզրափակիչ գոտեմարտը, որտեղ մեր ըմբիշը մրցեց վրացի Զուրաբ Դաթունաշվիլու հետ: Արսեն Ջուլֆալակյանը տակտիկապես շատ ճիշտ վարեց մրցամարտը եւ 1:0 հաշվով հաղթանակ տարավ: Եզրափակիչում մեր փորձառու ըմբիշը կհանդիպի խորվաթ Նեւեն Զուգայի հետ, որն իր մրցակիցներին հաղթել է նվազագույն հաշիվներով: