Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առանց ՀՅԴ դժվար է»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
355572ff9dfa4aa7dd50087ec935dc05

Վերջին օրերին հատկապես շատ են խոսում ոչ իշխանական քառյակի հակասությունների ու բաժանումների մասին. այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ավելացնելով. «Տարբեր ուղղորդումներ են անում զանազան հրապարակումների միջոցով: Ես կարծում եմ, որ մեր բոլոր գործընկերները ներքին համոզում ունեն, որ ՀՅԴ դերակատարումն այս բոլոր գործընթացներում էական է ու կարեւոր: Որեւէ պրոցեսում առանց ՀՅԴ-ի ընթացքը տասնապատիկ դժվար է լինելու, ու այս մոտեցումը արմատավորված է ու պետք չէ այն շեղել»: ՕԵԿ պատգամավորներն էլ հայտարարեցին, որ սեպտեմբերի 29-ի ԱԺ հերթական քառօրյայի ավարտին հրավիրելու են արտահերթ նիստ՝ վերստին քննարկելու «Վարչական իրավախախտումների մասին» եւ եւս երկու օրենքում ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած փոփոխությունների նախագիծը: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ իրենց ստորագրահավաքին միացել են բոլոր խմբակցություններից. ՀՀԿ-ին ներկայացրել են առաջարկները, սակայն նրանց պատգամավորներից դեռ ստորագրություն չկա: