A
A
Բազմազավակ ընտանիքը պատսպարվել է հարևանի կիսակառույցում (տեսանյութ)
Մոտ երկու ամիս առաջ բարեգործական հերթական ձեռնարկներից մեկի ժամանակ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավաններից մեկում հանդիպել էին երեք մանկահասակ երեխաներով, խարխուլ վագոն-տնակում վարձով բնակվող երիտասարդ մի ընտանիքի: Այսօր կրկին օգնություն տրամադրելու նպատակով կատարած այցելության ընթացքում նրանց այլևս նույն տնակում չհանդիպեցինք: Այդ կացարանի սեփականատերը այն քանդել էր: Իսկ բազմազավակ ընտանիքը ժամանակավորապես պատսպարվել է մեկ այլ վայրում՝ հարևաններից մեկի կիսակառույց տանը: Երեք մանկահասակ երեխաներ ունեցող և չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն սպասող, անօթևան և ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված երիտասարդ ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: