Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ. Հակոբյանին Գ. Ծառուկյանի շեշտադրումները դուր են եկել

Քաղաքականություն
karyak

Այսօր ոչ իշխանական քառյակը «Ժառանգություն» խմբակցությունում կանցկացնի իր հերթական աշխատանքային հանդիպումը: Օրակարգը դեռ հստակեցված չէ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին՝ նշելով, որ ճիշտ շեշտադրումներով հարցազրույց էր. «Ասածս բառամթերքին չէր վերաբերում: Կար գլխավոր միտքը՝ այսպես շարունակել այլեւս հնարավոր չէ, ու անձամբ ես կիսում եմ այդ մոտեցումները՝ ինչը ինչպես իրականացնել, գտնել ճիշտ գործիքը»: Ինչ վերաբերում է քառյակի գործունեությանը եւ Ծառուկյանի նշած այն միտքը, որ համագործակցությունը կշարունակվի անգամ եռյակի ձեւաչափով, ապա պարոն Հակոբյանն ընդգծեց. «Չեմ տեսել, որ այդպես կատեգորիկ է հարցը դրված. քառյակը օրակարգային հարց դարձնում է այն միասնական հարցերը, որոնք համախոհությամբ են ընդունվում: Անկախ արդյունքից՝ ես որպես քաղաքացի ու պատգամավոր, շատ եմ կարեւորում, որ քառյակը միասնական շարունակի. այն այլընտրանք է իշխանություններին»: