Զվարթնոց օդանավակայանի մոտ գտնվող շենքերը կապամոնտաժվեն
ՀՀ կառավարությունը հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող՝ քանդման ենթակա Զվարթնոց Ա եւ Բ բազմաբնակարան շենքերի բնակիչների ներկայիս եւ հատկացվող բնակարանների ցանկն ու պայմանները: Ըստ այդ որոշման՝ այդ բնակիչներին կտրվեն Երևանի Բաբաջանյան 98/2, 98/5, 98/6 շենքերից բնակարանների անհատույց օտարման կամ մասնակի հատուցմամբ օտարման պայմանագրեր, որի հիման վրա բնակչի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո հանձնման ակտով ընկերությունը տալիս է բնակարանը ձեռքբերողին: Այս մասին տեղեկացրեց Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։ Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե երբ են քանդվելու այդ շենքերը։ Պատասխան Արման Սահակյանը չուներ։ «Ինչո՞ւ ժամկետներ չեն նշվում, կարող է մեկ տարի շենքը չի ապամոնտաժվում»,- ասաց վարչապետը։ Միաժամանակ այսօր կառավարությունն որոշեց Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի 1 մասնաշենքում, Շիրակի 2ա թիվ 7 եւ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող` Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով: