Շավարշ Քոչարյանի պատասխանը
Հարց. Օրերս Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության համար և կրկին անգամ պնդել, որ հայկական կողմն անգամ պատասխան չի տվել 2005թ-ի` Թուրքիայի վարչապետի նամակին: Պատասխան. Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի արտգործնախարարության արխիվում չի պահպանվել դեռևս 2005թ. ապրիլի 25-ին` Թուրքիայի վարչապետի նամակը ստանալուց մի քանի օր անց, հայկական կողմի տված և հրապարակած պատասխանը։ Թուրքիան հետևողականորեն տանում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական գիծը և շարունակաբար ապարդյուն փորձեր է կատարում` խեղաթյուրելու և ժխտելու պատմական փաստերը: Թուրքական կողմի հենց այդ մոտեցումն է, որ շարունակում է խոչընդոտ հանդիսանալ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։