Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայից հետո ՌԴ թիրախում կարող է հայտնվել Արցա՞խը. Արեւմտյան մամուլ

Քաղաքականություն
map

Ռուսաստանին շարունակում են կասկածել կայսերապաշտական մղումների և իր սահմանները հետխորհրդային հանրապետությունների տարածքների հաշվին ընդլայնելու մտադրության մեջ։ Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո արևմտյան ԶԼՄ-ները մտավախություն ունեին, որ Մոսկվան այժմ էլ իր ուշադրությունը կսևեռի Մերձդնեստրի վրա, սակայն այդ ուղղությամբ որևէ առաջընթաց չնկատվեց։ Այժմ էլ ծագել է մեկ այլ մտավախություն. Ուկրաինայից հետո թիրախում կարող է հայտնվել Հարավային Կովկասը։ Այս մասին գրում է newsru.com-ը՝ հղում տալով The New York Times պարբերականին։ Հոդվածի հեղինակ իսրայելական Հայֆա համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Բրենդա Շեֆֆերն այսպիսով ակնարկում է Լեռնային Ղարաբաղը, «որի ճակատագրի շուրջ երեք տասնամյակ վիճում են Հայաստանն ու Ադրբեջանը... Արդեն մի քանի շաբաթ է , ինչ Մոսկվան սրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած վաղեմի կոնֆլիկտը՝ երկու երկրների համար էլ ձևանալով խաղաղասեր տիրակալ։ Ինչպես հայտնի է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ կտրուկ սրվել էր օգոստոս ամսվա առաջին շաբաթը»։ Հոդվածի հեղինակի տվյալներով՝, սահմանային բախումների պատճառով զոհվել է շուրջ 40 հայ և ադրբեջանցի զինծառայող։ Ապա ավելացնում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 10-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ քննարկեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Ոչ մի կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բանակցությունների ընթացքում կողմերը միայն նշել են, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Ռուսաստանի ղեկավարը վստահեցնում էր, որ «ցանկացած բարդ իրավիճակ կարելի է հարթել, եթե կա բարի կամքի դրսևորում»։ Այդ համատեքստում նա նաև նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է օգտվել այն հնարավորությունից, որը տալիս են «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած պատմական կապերը»։ Հոդվածի հեղինակի կարծիքով՝ որպեսզի դադարեցվի նոր տարածքներ բռնակցելու Պուտինի փորձերը, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման պետք է Վաշինգտոն հրավիրի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, և փորձի ցույց տալ , որ Ամերիկան չի նետել Հարավային Կովկասը Մոսկվայի հոշոտմանը։ Քաղաքագետը համոզված է, որ Վաշինգտոնը պետք է հրապարակայնորեն մեղքը բարդի Ռուսաստանի վրա և հակադարձի լրացուցիչ ռուսական զորքեր այդ շրջան մտցնելուն։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում