Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգագրական երգն ու պարը՝ կորստյան վտանգի առջև (տեսանյութ)

Հասարակություն
85w1AU7MprI

Սեպտեմբերի 30-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում մեկնարկելու է «Գութան» ազգագրական երգի պարի փառատոնը։ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի համոզմամբ՝ լինելու է այնպիսի փառատոն, որը անմիջականորեն պետք է կապ ունենա հայ ազգի տեսակը պահպանելու խնդրի հետ. «Վերջապես մենք կունենաք այն փառատոնը, որտեղ կմեկտեղեն բոլոր ազգագրական խմբերը, և մենք կկարողանանք ներկայացնել ամբողջական Հայաստանը բեմի վրա ՝ իր մշակույթով, այսինքն՝ սկսած Կիլիկյան Հայաստանից մինչև Արցախ», -ասաց Արսեն Գրիգորյանը։ Իսկ «Ակունք» ազգագրական երգի պարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանը մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, որ այժմ հայկական ազգագրական երգն ու պարը կանգնած է կորստյան վտանգի առջև, իսկ մեր մշակույթի հին գոհարները փրկելու համար անհրաժեշտ է պետության հոգածությունը, մասնավորապես Մշակույթի նախարարության հովանավորությունը՝ ձայներիզների և տեսասկավառակների պատրաստման և պահպանման գործում։ Բանախոսի կարծիքով՝ մշակույթային պատմական արժեքները պահպանելն ու տարածելը պետք է լինի նաև պետության ռազմավարությունը։