Սյունիքի նախկին մարզպետը նոր պաշտոն է ստացել
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 18 մայիսի 1977 թ., Սյունիքի մարզ, ք. Քաջարան Կրթություն 1994-1999 թթ. – Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, տնտեսագետի որակավորում 1999- 2003 թթ. - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա, պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան Աշխատանքային գործունեություն 1999 թ. - «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ 2000-2002 թթ.- ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի և աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ 2003-2004 թթ. - «Զանգեզուր Մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն 2004-2007 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք) 2007-2012 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք) 2012 թ. մայիսի 6 - ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 38 ընտրատարածքից 2013-2014 թ.թ. ՀՀ Սյունիքի մարզպետ 2014թ. սեպտեմբերի 9-ից՝ - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Կուսակցական պատկանելությունը` Հայաստանի Հանրապետական կուսակցություն